Կապան քաղաքի մոտակայքում մեքենան սահել է ձորը․ կա 2 տուժած

Տուժածները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
vtar (1)

Սեպտեմբերի 7-ին` ժամը 16:31-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի Ճակատեն գյուղ տանող ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Ա., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ սահել դեպի ձորը:

Փրկարարները վարորդին և ուղևորին (Մասիս Մ., ծնված 1976 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները