Կապան քաղաքում այրվել է բուսածածկույթ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 13:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել

Դեկտեմբերի 15-ին, ժամը 13:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, մարվել՝ 14:18-ին: Այրվել է բուսածածկույթ (մոտ 1.5 հա):

*

*