Կապանի ստորգետնյա հանքում 1 մարդ մահացել է. 2-ը տեղափոխվել են հիվանդանոց

Փրկարարները «Շահումյանի» հանքախորշում անգիտակից վիճակում հայտնաբերել են․․․
default

Մարտի 2-ին, ժամը 02:12-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ստորգետնյա հանքում կան տուժած աշխատակիցներ, որոնց հանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել լեռնափրկարարական ջոկատը։

Փրկարարները «Շահումյանի» հանքախորշում անգիտակից վիճակում հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Մ.-ին, 1970 թ. ծնված Կ. Կ.-ին, 1964 թ. ծնված Պ. Ա.-ին և ջոկատի հատուկ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել նրանց Կապանի ԲԿ:

Բժշկական կենտրոնում պարզվել է, որ Ա. Մ.-ը մահացել է, իսկ մյուս 2 տուժածների մոտ ախտորոշվել է էկզոգեն թունավորում․ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

*

*