Քաղաքացի է ընկել կամրջից

Նոյեմբերի 11-ին, ժամը 09:48-ին...
davtashen-kamurj

Նոյեմբերի 11-ին, ժամը 09:48-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի կամրջից քաղաքացի է ընկել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ կամրջից ցած նետվողը Երևան քաղաքի Այգեձոր փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1978 թ. ծնված Ա. Ս.-ն է:

Փրկարարները իրականացրել են հերթապահություն մինչև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների մոտենալը:

*

*