«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ հոսանքալարեր են վնասվել

Երևանի «Արմենիկում» կլինիկական կենտրոնի ետնամասում հողով բեռնված ավտոմեքենան շրջվել է
kamaz-shrjvel

Մայիսի 27-ին` ժամը 12:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արմենիկում» կլինիկական կենտրոնի ետնամասում հողով բեռնված ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ամառանոցային 1-ին փողոցի տներից մեկի դիմաց «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված 8 խմ խճաքարով) կողաշրջվել է՝ փլուզելով ճանապարհի հարակից քարե պարիսպը (մոտ 80 քմ), մետաղյա արգելապատնեշը (մոտ 100 քմ), վնասել` հոսանքալարեր, մոտ 10 մ կոյուղագիծ և տներից մեկի գազատար խողովակը: Տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիները փակել են գազատար խողովակի փականը և դադարեցրել արտահոսքը:

*

*