ՃՏՊ՝ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

Բժիշկները Վ.Պ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ ծանր:
patahar
Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 11-ին՝ ժամը 02:19-ին, ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի  35 AU 637 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Մ.) և «Fiat» մակնիշի 35 LP 019 պետհամարանիշով (վարորդ՝ Տ. Բ.) ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել ուղևորներ՝ Վ. Պ.-ին (2008 թ.), Գ. Է.-ին (1982 թ.), Կ. Մ.-ին (1974 թ.), Ռ. Պ.-ին (1986 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենային, ովքեր հոսպիտալացվել են Ստեփանավան քաղաքի ԲԿ:

Բժիշկները Վ.Պ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ ծանր:

«Wolkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել Ա. Մ.-ի (1954 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

*

*