ՃՏՊ՝ Շիրակի փողոցում. կա զոհ եւ տուժած

Ավտոմեքենան բախվել է Շիրակի փողոցում գտնվող բենզալցակայանի դիզվառելիքի հաշվիչի արկղին:
patahar

Մայիսի 1-ին, ժամը 21:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ կենտրոնական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ BMW մակնիշի 05 ՍՍ 466 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել Շիրակի փողոցում գտնվող բենզալցակայանի դիզվառելիքի հաշվիչի արկղին, այնուհետև՝ արտաքին լուսավորության սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ս. Թ.-ը և Ա. Վ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Սուրբ Աստվածածին ԲԿ, որտեղ Ս. Թ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Ա. Վ.-ը ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է :

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել հերթապահություն և կատարել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

*

*