Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան շրջվել է, վարորդը մահացել է

Ավտոմեքենան բախվել ծառին և շրջվել
vtar (1)

Այսօր` ժամը 17:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Hilux» մակնիշի (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1968թ.) ավտոմեքենան բախվել է ծառին և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է քաղաքացիների ուժերով: Փրկարարները հոսանքանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Հ.-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

 

 

*

*