ՃՏՊ՝ Ախլցխայում․ կա 1 զոհ, 5 տուժած (լրացված)

Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին տեղեկություն է ստացվել...
vrastan-patahar

Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 (Վրաստանի քաղաքացի), տուժել՝ 5 քաղաքացի (ազգությամբ հայեր):

Տուժածներ՝ Ս. Է.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել է Թբիլիսի քաղաքի «Միխայելով» հիվանդանոց, Ա. Գ.-ն (ծնված 2012 թ.)՝ «Իաշվիլա» մանկական հիվանդանոց, Ս. Ա.-ն (ծնված 1989 թ.) և Դ. Կ.-ն (ծնված 1987 թ.)՝ Ախալցխայի Պինեո հիվանդանոց, իսկ Ս. Կ.-ն (ծնված 2015 թ.)՝ Ախալցխայի մանկական հիվանդանոց:

 

*

*