Քաղաքացին ընկել էր Նոր Հաճընի ջրատարը

Փրկարարները ջրատարից դուրս են բերել նրան և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
jrantsq

Հոկտեմբերի 17-ին` ժամը 18:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին ընկել է Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ջրատարը:

Փրկարարները ջրատարից դուրս են բերել Թ. Ք.-ին (ծնված 1982 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Աբովյանի» ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

*

*