Ջրանցքից դուրս են բերել Նոր Հաճընի 26-ամյա բնակչուհու դին

Քաղաքացին նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը
vorogum-jrancq3

Մայիսի 3-ին, ժամը 21։53-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նոր Գեղի-Նոր Արտամետ գյուղերի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Անվտանգությունից ելնելով և մթության պատճառով, որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Ժամը 05:17-ին տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացու դին նկատվել է Նոր Երզնկա գյուղի մոտ գտնվող ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «Նիգավա» ՀԷԿ-ի մոտակա ջրանցքից դուրս են բերել Նոր Հաճընի բնակչուհի Ն. Օ.-ի դին (ծնված 1993թ․):

*

*