Հայտնաբերվել է Արցախում ջրահեղձ եղած երրորդ զինծառայողի դին

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է...
vedu-jrambar

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Ռուբեն Մնացականյանի դին: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար. զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.),  Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և  Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին միայն Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները:

*

*