Ջերմուկ-Սիսիան ավտոճանապարհին հունգարացիների ավտոմեքենան գլորվել է գետը — Երկիր Մեդիա

Ջերմուկ-Սիսիան ավտոճանապարհին հունգարացիների ավտոմեքենան գլորվել է գետը

Հունիսի 13-ին, ժամը 11:22-ին...
get (1)

Հունիսի 13-ին, ժամը 11:22-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից դեպի Սիսիան տանող ավտոճանապարհին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լասլո Բորբելի, ծնված 1942թ, ուղևորները՝ Հունգարիայի քաղաքացիներ՝ Տամազ Ունգվարի (1965թ.), Ցրենոցի Նադի Յուդիթ (1966թ.)) գլորվել է գետը (մոտ 7մ):

Փրկարարներն ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ Վայքի շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են նրանց համապատասխան բուժօգնություն:

*

*