Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Երևան քաղաքում հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-2-ը սպասվում է ձյուն:
dzyun yerevan

Հայաստանի տարածքում հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-2-ը շրջանների զգալի մասում, հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում, նաև Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,  քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Հունվարի 29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-31-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-2-ը սպասվում է ձյուն: Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

 

 

*

*