Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին տրակտոր է այրվել

Օգոստոսի 13-ին, ժամը 11:25-ին
traktor,-ayrum

«911» ծառայություն օգոստոսի 13-ին, ժամը 11:25-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվում է տրակտոր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:14-ին։ Ամբողջությամբ այրվել է «Same 603» մակնիշի տրակտորը:

*

*