Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավոր ՀՀ քաղաքացիների թիվը 5-ն է. ԱԳՆ

Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
italiaavtobus

Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կա Հայաստանի Հանրապետության 5 քաղաքացի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ հղում անելով Իտալիայում ՀՀ դեսպանությանը:

«Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանցից 4-ն արդեն դուրս են գրվել, իսկ 1-ն ունի թեթև վնասվածքներ և դեռ գտնվում է հիվանդանոցում: Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ նոր մանրամասներ ստանալու նպատակով»,- հայտնում է ԱԳՆ-ն:

Ավելի ուշ Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ վթարված ավտոբուսում եղել է ՀՀ 8 քաղաքացի:

Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում գտնվել է 60 զբոսաշրջիկ տարբեր երկրներից՝ Ղազախստանից, Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից:

*

*