Մազութով բեռնված իրանական բեռնատարը Գորիս-Կապան ճանապարհին ընկել է ձորը

Նոյեմբերի 29-ին, ժամը 07:55-ին...
bernatar-vtar1 (1)

Նոյեմբերի 29-ին, ժամը 07:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի  11-րդ կմ-ին մազութով բարձված բեռնատար ավտոմեքենան  (Իրանի Իսլամական Հանրապետության պետհամարանիշով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

*

*