Սպիտակցի կինը քիմիայի ուսուցչուհի էր. երեխաների վրա բռնի մահվան հետքեր կան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սպիտակում այսօր տեղի ունեցած ողբերգությունից։
vostikan

Սպիտակում գրանցված ողբերգական դեպքով «Երկիրն այսօրին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել. նախնական տեղեկություններով, դատաբժիշկները զննել են երեխաններին, և նրանց պարանոցների վրա վնասվածքներ են հայտնաբերվել, ինչը ենթադրում է, որ նրանց նկատմամբ բռնի ուժ է կիրառվել եւ մահը դրա հետեւանք է։ Ամենայն հավանականությամբ, երեխաները խեղդամահ են արվել:

Երկու երեխաների մայր Մարինե Հովհաննիսյանը Սարալանջ գյուղում քիմիայի ուսուցչուհի էր, նա ամուսնալուծված էր և երեխաների հետ բնակվում էր վարձակալական հիմունքներով՝ վատ պայմաններում:

Արդեն տեղեկացրել ենք, որ ահազանգով դեպքի վայր ժամանած իրավապահները բացի նրանից, որ կնոջը հայտնաբերել են կախված՝ նրա երկու մանկահասակ աղջիկների՝ 5 և 7 տարեկան դիակները հայտնաբերել են տանը՝ մահճակալի վրա:

*

*