Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել (լրացված)

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից
davtasheni-kamurj

Հունիսի 26-ին, ժամը 18:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացի Ա.Ս.-ն (ծնված 1983 թ.) վնասել է որովայնի հատվածը, տեղում ստացել համապատասխան բուժօգնություն և հոսպիտալացվել «Արմենիա» ԲԿ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները