Ինքնասպանության փորձը կանխվել է

Փետրվարի 12-ին, ժամը 00:49-ին...
davtasheni-kamurj

Փետրվարի 12-ին, ժամը 00:49-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և քաղաքացիները կանխել են 1989 թ. ծնված Ա. Հ.-ի ինքնասպանության փորձը:

*

*