Ինքնասպանության փորձ՝ Արտաշատ քաղաքում

Հուլիսի 29-ին, ժամը 18:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել
ain

Հուլիսի 29-ին, ժամը 18:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակը և փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով աշտարակից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ոստիկանության աշխատակիցները 1993 թ. ծնված Գ.Պ.-ին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:

*

*