Քաղաքացին ցանկացել է ցած նետվել 5-րդ հարկից

Նոյեմբերի 12-ին, ժամը 11:05-ին...
inqnaspanutyun-patuhan

Նոյեմբերի 12-ին, ժամը 11:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 62 շենքի 5-րդ հարկից.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները կանխել են Տիգրան Գ.-ի (ծնված 1988 թ.) ինքնասպանության փորձը, իսկ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան օգնություն:

Տիգրան Գ.-ն տեղափոխվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

*

*