Ինքնասպանության եւս մեկ փորձ՝ Կիեւյան կամրջից

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
inqnaspanutyun-kievyan

Օգոստոսի 15-ին` ժամը 17:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից (անցել է արգելապատնեշը):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Անդրանիկ Հ.) ինքնասպանության փորձը: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական զրույց է անցկացրել քաղաքացու հետ:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ավելի վաղ հաղորդել էինք 39-ամյա կնոջ ինքնասպանության փորձի մասին։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները