Երեւանում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել

...ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբեր
911 ain

Ապրիլի 20-ին, ժամը 14:32-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է բնակարանում և սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վերոնշյալ հասցեի բնակիչը (Ա.Կ., ծնված 1981 թ.) ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբեր:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա.Կ.-ին՝ լոգարանի հատակին ընկած:

Քաղաքացուն փրկարարները բնակարանից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

*

*