Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

Վերին շնչուղիների 15 եւ մարմնի մակերեսի 55 տոկոսն այրվել են:
inqnahrkizum
Երեկ երեկոյան Երեւանի Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդու վերին շնչուղիների 15 եւ մարմնի մակերեսի 55 տոկոսն այրվել են: Նա ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ ցույցի ժամանակ շուրջ 50 տարեկան մի քաղաքացի ինքնահրկիզման փորձ է կատարել, որին հավաքվածները փորձել են խանգարել։ Բավականաչափ տուժած ցուցարարը հրաժարվել է ոստիկանական մեքենա նստել եւ հիվանդանոց է տեղափոխվել ցուցարարների օգնությամբ, տաքսիով:

*

*