Հրադադարի խախտումները հիմնականում եղել են ինքնաձիգերից և գնդացիրներից

Կիրառվել են նաեւ դիպուկահար հրացաններից /73 կրակոց/:
lxh-sahman

Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց: Ի տարբերություն նախորդ օրերի` խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգերից և գնդացիրներից, ինչպես նաև` դիպուկահար հրացաններից /73 կրակոց/:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զգոն հետևել են տիրող իրավիճակին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

*

*