Քաղաքացին սպառնում էր նետվել 8-րդ հարկից — Երկիր Մեդիա

Քաղաքացին սպառնում էր նետվել 8-րդ հարկից

Հունիսի 10-ին, ժամը 22:19-ին...
inqnaspanutyun

Հունիսի 10-ին, ժամը 22:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները կանխել են Կ. Ղ.-ի (ծնված 1984 թ.) ինքնասպանության փորձը, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

*

*