Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Հրշեջ-փրկարարները սահմանզատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
bernatar-koghashrjvac

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 11-ին, ժամը 16.37-ին տեղեկություն է ստացել, որ  Կիրանց գյուղից դեպի Իջևան քաղաք տանող ավտոճանապարհին շրջվել է բեռնատար, նկատվում է ծուխ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես  տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում DAF մակնիշի 72LZ777 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները սահմանզատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

*

*