Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել Նոր Նորքում բռնկված հրդեհը

Դեպքի վայրում են ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը
ain-hrshej

Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել Նոր Նորքում բռնկված հրդեհը: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և չորս մարտական հաշվարկ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նոր նորքում խոշոր հրդեհ է բռնկվել, այրվում է թիվ 19/1, 19/2 և 20 տների տանիքները (մոտ 150 քմ):

*

*