Հրդեհ՝ Երևանի Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում․ կա տուժած

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
hrdeh-hrshej

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի շենքերից մեկի 6-րդ հարկից կրակ է նկատվում:

Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:31-ին:

Փրկարարները բնակարանից դուրս են բերել Ա. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

*

*