Հրդեհ՝ Երևանի զինվորական հավաքակայանի մոտակայքում

Կիսակառույց շինությունում այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը...
AIN hrdeh

Փետրվարի 13-ին՝ ժամը 10:58-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցում՝ զինվորական հավաքակայանի մոտակայքում գտնվող ոչ բնակելի շինությունում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Կարմիր բլուր կայարանի թիվ 5 հողատարածքում գտնվող կիսակառույց շինությունում այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը և աղբ (մոտ 50 քմ), մասամբ փլուզվել արտաքին պատերը և տանիքը՝ (մոտ 25 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:55-ին, մարվել՝ 12:32-ին:

*

*