Հրդեհ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում. այրվել է մոլիբդենի փոշին

Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել

Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի կոմբինատի չորացման տեղամասի տարածքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:03-ին, մարվել՝ 12:40-ին:

Այրվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող մոլիբդենի խտանյութի չորացման պահեստի ձյութապատ երկաթյա կառուցատարրերը և մոլիբդենի փոշին (150 քմ մակերես):

*

*