Հրդեհ` Ա. Խաչատրյան փողոցի շենքի տանիքում

ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
hrdeh-tashir meqena hrshej

Հուլիսի 8-ին, ժամը 14:08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում գտնվող շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա.Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:36-ին:

Այրվել է փայտանյութ (5 քմ) և տոլ (20 սմ խ):

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները