Հրդեհ՝ Երեւանում. 80 մարդ տարհանվել է — Երկիր Մեդիա

Հրդեհ՝ Երեւանում. 80 մարդ տարհանվել է

Ամբողջությամբ այրվել են «Lexus» մակնիշի և «Hyundai Elison» մակնիշի ավտոմեքենաները
mes-ed

Ապրիլի 24-ին՝ ժամը 02:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում:

Պարզվել է, որ ավտոկայանատեղիում այրվում է երկու ավտոմեքենա և շենքի մուտքերը ծխալցվում են: Բարձրացած ծուխը խոչընդոտ է առաջացրել փրկարարներին շենքին մոտենալու համար: Չնայած մոտեցման ուղիների բարդությանը, հրշեջ-փրկարարները շենքից անվնաս տարահանել են 80 բնակչի, որից 10-ը եղել են երեխաներ: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:

ՀՀ ԱԻՆ փոխանցմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 04:05-ին, մարվել` 04:24-ին: Ամբողջությամբ այրվել են «Lexus» մակնիշի և «Hyundai Elison» մակնիշի ավտոմեքենաները. պետհամարանիշերը և վարորդների տվյալները պարզել չի հաջողվել:

*

*