Հրդեհ՝ Երեւանի բնակարաններից մեկում

Ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում թիվ 10/1 շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
hrdeh-tun

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում թիվ 10/1 շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում (մոտ 8 քմ տարածքում):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:53-ին, մարվել՝ 11:09-ին:

Մասամբ այրվել են պատի մեջ ներկառուցված 2 պահարան և կենցաղային իրեր, ամբողջությամբ՝ 1 մահճակալ, 1 պատուհան, 1 դուռ  և 1 պահարան:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տան բնակիչներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

*

*