Երեւանի Գրիգոր Զոհրապի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել (լրացված)

Հուլիսի 12-ին, ժամը 20:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
hrdeh (1)

Հուլիսի 12-ին, ժամը 20:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Զոհրապի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և  հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ:

Ահազանգեր են ստացվել այն մասին, որ այրվում է մի քանի տան տանիք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:44-ին, մարվել՝ 20:55-ին:

Այրվել են Հ.Ս.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 15 քմ), Հ.Ց.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 150 քմ), Ա.Մ.-ին և Ք.Մ.-ին պատկանող երկու տների տանիքների փայտյա կառուցատարրերը՝ մոտ 190 քմ, Վ.Մ.-ին և Ա.Մ.-ին պատկանող երկու տների տանիքները՝ մասամբ (մոտ 180 քմ)։

Փրկարարները տներից մեկից դուրս են բերել ծխահարված բնակչին՝ Ա.Հ.-ին (ծնված 1958 թ.), ում տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

*

*