Հրդեհ հանրակացարանում. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։32-ին, մարվել՝ 01։54-ին։
hrdeh-marel

Ապրիլի 10-ին` ժամը 01։03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում գտնվող հանրակացարանի 4-րդ հարկից կրակ և ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ թաղամասի 35-րդ փողոցի թիվ 127 հասցեում գտնվող հանրակացարանի 4-րդ հարկի բնակարաններից մեկում (վարձակալ՝ Ն.Ղ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։32-ին, մարվել՝ 01։54-ին։

Այրվել են 4-րդ հարկի բնակարաններից մեկի դուռը, հարակից բնակարանի հյուրասենյակը (25 քմ) և խոհանոցը (8 քմ)՝ գույքով, ինչպես նաև 5-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանի շրջանակը (2.5 քմ): 4-րդ հարկի ընդհանուր միջանցքը (20 քմ) ջերմահարվել է:

*

*