Հրդեհ՝ Երեւանի Լենինգրադյան փողոցում — Երկիր Մեդիա

Հրդեհ՝ Երեւանի Լենինգրադյան փողոցում

Փետրվարի 7-ին, ժամը 09:43-ին...
AIN hrdeh

Փետրվարի 7-ին, ժամը 09:43-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 50/3 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, երկու մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Պարզվել է, որ այրվում են հյուրասենյակը, խոհանոցն ու պատշգամը՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ), տանիքը (30 քմ), միջանցքը՝ մասամբ,  տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին, մարվել՝ 11:07-ին:

*

*