Հրդեհ` Վարուժան փողոցում

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկում:
hrdeh

Փետրվարի 10-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Վարուժան փողոցում՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:18-ին, մարվել՝  07:25-ին: Այրվել է երկհարկանի տան առաջին հարկի հյուրասենյակն ամբողջությամբ՝ գույքով (20 քմ):

*

*