Հրդեհ Վանաձոր քաղաքում. էլեկտրոնային հաշվիչներ են այրվել

Տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից
hrshej-hrdeh

Փետրվարի 21-ին` ժամը 15:06-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի մուտքում այրվում են էլ. հաշվիչներ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մարվել է ժամը 15:23-ին: Ամբողջությամբ այրվել է 7 էլ. հաշվիչ:

*

*