Հրդեհ՝ Վանաձորում

Ահազանգ էստացվել, որ Վանաձոր քաղաքի «Մելիսա» կահույքի սրահի դիմաց այրվում է խոտածածկ տարածք:
hrdeh

Արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 13-ին, ժամը 14:16-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Մելիսա» կահույքի սրահի դիմաց այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 16:42-ին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Շիրակի խճուղու 46 հասցեի մոտակայքում այրվել է մոտ 1 հա խոտածածկ տարածք, 4 պտղատու ծառ, մոտ 30 տնկի, 10 մեղվի փեթակ, տնակը՝ ամբողջությամբ (մոտ 18 քմ) և անասնագոմի տանիքը՝ մասնակի (մոտ 70 քմ):

*

*