ՌԴ Սարատովի մարզում հրդեհի զոհ են դարձել 3 տարեկան 2 երեխա

Նախնական տվյալներով՝ նրանք տանը մենակ են եղել։
hrdeh-tun-saratov (1)

ՌԴ Սարատովի մարզի Նովոբուրասկի շրջանի Տարխանի գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի զոհ են դարձել 3 տարեկան 2 տղաներ, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»։

Հրդեհի վերաբերյալ ահազանգը տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունում ստացվել է դեկտեմբերի 6-ին՝ ժ. 10.45-ին (Երեւանի ժամանակով՝ 11.45)։ Ժամանած հրշեջները, հրդեհը մարելու ընթացքում, փայտե միահարկ տանը հայտնաբերել են երեխաների մարմինները։

Նախնական տվյալներով՝ նրանք տանը մենակ են եղել։

 

*

*