Հրդեհ` տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում

Այրվել են սենյակի հատակից 1 քմ հատված, մեկ պահարան և մեկ սառնարան՝ մասամբ:
hrdeh (1)

Հունվարի 26-ին` ժամը 08:11-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի 2-րդ և 3-րդ հարկերից ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սենյակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:32-ին, մարվել՝ 08:37-ին:

Այրվել են սենյակի հատակից 1 քմ հատված, մեկ պահարան և մեկ սառնարան՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները