Հրդեհ՝ Տաշիր քաղաքի անտառամերձ հատվածում

Հունվարի 24-ին, ժամը 14:25-ին...
hrdeh

Հունվարի 24-ին, ժամը 14:25-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի անտառամերձ հատվածում հրդեհ է բռնկվել, որը տարածվում է դեպի անտառ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Տաշիր-Միխայլովկա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից անտառածածկ հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:10-ին:

Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ, որից 5000 քմ անտառածածկ հատվածում:

*

*