Հրդեհ` Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում

Վահրավար գյուղի բնակիչների կողմից սահմանվել է հերթապահություն:
hrdeh-vahravay

Սեպտեմբերի 7-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ և 400 դեկորատիվ ծառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 բնակիչ և «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին:

Վահրավար գյուղի բնակիչների կողմից սահմանվել է հերթապահություն:

*

*