Սարյան-Բաղրամյան խաչմերուկում սննդի կետ է այրվում

Այսօր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում:
hrdeh

Այսօր Երևանի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Սարյան-Բաղրամյան խաչմերուկում՝ բնակելի շենքի հարևանությամբ, վառվում է սննդի կետ:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարները, աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու համար:

Ավելի ուշ՝ արտակարգ իրավիջակների նախարարությունը հաղորդագրություն տարածեց.

«Մայիսի 19-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 1 հասցեում գտնվող սննդի կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել՝ 10:22-ին: Սննդի կետում (5 քմ) ամբողջությամբ այրվել է գույքը և մոտակայքում գտնվող գովազդային վահանակը (4 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»:

*

*