Հրդեհ՝ ՌԴ Ռամենսկայա քաղաքի առևտրի կենտրոնում. տուժածների թվում կա ՀՀ քաղաքացի

Տուժել է 8 քաղաքացի
ramenskaya

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:50-ին, ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի՝ 1983 թ. ծնված Լ. Տեր-Ավետիսյանը, ով տեղափոխվել է Ռամենսկայայի կենտրոնական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

vesti.ru կայքը տեղեկացնում է, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի առաջին հարկում: 10 մարդու մեծ դժվարությամբ է հաջողվել տարհանել: Մարդիկ, ովքեր գտնվել են 2-րդ հարկում, պատուհանների վանդակաճաղերի պատճառով փակված են մնացել: Ականատեսները հանել են վանդակաճաղերը և նրանց այնտեղից դուրս են բերել, սակայն երկու կանանց և մեկ տղամարդու չեն կարողացել փրկել:

Նախնական տվյալներով՝ նրանք խանութի աշխատակիցներ են Ուզբեկստանից:

*

*