Խոշոր հրդեհ՝ Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում (Կորեայի ձոր)

Օգոստոսի 10-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
hrdeh

Օգոստոսի 10-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Կորեայի ձորում այրվում են մոտ 5000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:04-ին:

Ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի հիմնական օջախները մարված են: Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

*

*