Նուբարաշենի խճուղում բնակելի տնակն ամբողջությամբ այրվել է

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
bnakaran-hrdeh

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ Նուբարաշենի խճուղու թիվ 15/1 հասցեում այրվում է բնակելի տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:07-ին, մարվել՝ 16:48-ին: Ամբողջությամբ այրվել է տնակը՝ գույքով (30քմ):

*

*