Հրդեհ՝ Մաշտոցի պողոտայի գետնանցումում (տեսանյութ)

Չգործող տաղավարների տարածքում այրվել է կուտակված կենցաղային աղբ

Մարտի 3-ին` ժամը 05:33-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ և «ԱԲԿ» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին:

*

*